Իրանը հայտարարել է, որ հակամարտության սկսվելուց ի վեր խոցել է 146 անօդաչու թռչող սարք

Հակամարտությունից ի վեր Իրանի հակաօդային պաշտպանության կողմից խոցված ամերիկյան և իսրայելական անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 146-ի, հայտնում է Իրանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Երկրի հակաօդային պաշտպանության կողմից ոչնչացված անօդաչու թռչող սարքերի (ամերիկյան և իսրայելական – խմբ.) ընդհանուր թիվը հասել է 146-ի», – հետևում է իրանական Mehr լրատվական գործակալության կողմից մեջբերված հայտարարությունից։

Leave a Comment