Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ հայտնաբերել են Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ, և որ ՀՕՊ համակարգերը աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը հայտնաբերել են Իրանից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ: