Հիշողության և պատմության պահպանումը թվային դարում. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուր. Հանրային ռադիոյի արխիվի ղեկավար, թվայնացման պատասխանատու, երգիչ Արթուր Իսպիրյան:

Թեման. Թեև Արխիվների միջազգային օրը նշվում է հունիսի 9-ին, բայց մարտի 31-ը նույնպես կարելի է օգտագործել որպես առիթ՝ խոսելու հիշողության և պատմության պահպանման կարևորության մասին։ Համաշխարհային պահուստավորման օրը նշվում է ամեն տարի մարտի 31-ին:

Պահուստավորումը կարևոր տվյալների (օրինակ՝ ընտանեկան լուսանկարներ, տեսանյութեր , փաստաթղթեր և էլեկտրոնային նամակներ) պատճենահանման ստեղծումն է պահեստավորման կրիչի վրա, որը նախատեսված է տվյալների վերականգնման համար հիմնական պահեստավորման կրիչի վրա վնասի կամ կորստի դեպքում:

Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Leave a Comment