Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր․ «Հայաքվե»

«Հայաքվե» նախաձեռնությունն անդրադարձել է Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով 3 քաղաքացի էր ձերբակալվել։

 «Հայաքվեի» հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Վարչախմբի կամակատարը դարձած իրավապահ համակարգը մտացածին հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել 18-ամյա երկու դպրոցական եղբայրների` Դավիթ և Միքայել Մինասյաններին, ինչպես նաև` արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանին:

Ակնհայտ է, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր` ուղղված հավատացյալների կրոնական զգացմունքների ոտնահարմանը:

Ակնհայտ է նաև, որ սադրանքի ձախողումից հետո վարչախմբի պարագլուխը, հերթական անգամ շրջանցելով օրենքը, հրահանգել է պատժել իր իսկ հրահրած միջադեպի մասնակիցներին:

«ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները, ամբողջապես զորակցում է Գևորգ Գևորգյանին ու Մինասյան եղբայրներին, և հետևողական է լինելու` այս աղաղակող իրավազանցության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»:

Leave a Comment