
Շատ հեշտ է որևէ հեռավոր որևէ երկրի մայրաքաղաքից (կլինի Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել, թե ցանկացած այլ ոչ հայաստանյան քաղաք) ասել, թե հունիսի 7-ի ընտրությունները որոշելու են Կովկասի ճակատագիրը, այս կամ այն գերտերության ազդեցության չափը այլն։ Սա ծայրահեղ վտանգավոր մոտեցում է, որին առաջատար ուժերը պետք է կոշտ արձագանքեն։ Չի կարելի Հայաստանը դարձնել օտար խաղերի փորձաքար, այսօրվա վտանգավոր իրավիճակում մեզ վերածել աշխարհաքաղաքական խաղալիքի։