Ռուս սուսերամարտիկների թիմը, որի կազմում հանդես է եկել Յանա Եգորյանը, նվաճել է Աշխարհի գավաթի ոսկե մեդալը

31 Մարտի 2026, 10:00

Սուսերամարտի Ռուսաստանի կանանց հավաքականի փայլուն հաղթանակով Տաշքենդում ավարտվել է Աշխարհի գավաթի փուլը: Թիմի կազմում հանդես է եկել հայազգի սուսերամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը:

Եգորյանը և Ալինա Միխայլովան, 10:5 ընդհանուր հաշվով առավելության հասնելով Մայա Չեմբերլենի և Ալեքսանդրա Ստժալկովսկու նկատմամբ, անմիջապես ընդգծել են Ռուսաստանի հավաքականի առավելությունը:

«Ընկերներ, մենք դա արեցինք: Մենք Տաշքենդի Աշխարհի գավաթի փուլի չեմպիոններն ենք»,-գրել է Եգորյանը:

Leave a Comment