Անահիտ Մանասյանը հանդիպել է Մաարիտ Կոհոնեն Շերիֆֆի հետ

Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սույն թվականի մարտի 30-ին հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի գլոբալ գործառնության բաժնի տնօրեն Մաարիտ Կոհոնեն Շերիֆֆի հետ։

Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը՝ նշելով, որ կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց բախվում են մարդու իրավունքների պաշտպանները իրենց գործառույթներն իրականացնելիս:

Leave a Comment