Հայաստանի քննչական կոմիտեում գործարարից խուզարկության ընթացքում վերցված 590 հազար դոլարի ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ։
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի պնդմամբ՝ գործը ոչ թե գողության, այլ համակարգային խարդախության մասին է։ Պարզվել է, որ գումարի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, և այն չի ճանաչվել որպես իրեղեն ապացույց։ Հետագայում հայտարարվել է, թե գումարը գողացվել է հենց քննչական կոմիտեից, սակայն այդ վարկածը ևս բազմաթիվ կասկածներ է առաջացնում։ Չնայած մեղադրյալների դատապարտմանը, գլխավոր հարցը՝ որտեղ է 590 հազար դոլարը, շարունակում է մնալ անպատասխան։
Մանրամասները՝ տեսանյութում։
