ԱՄՆ-ն և Վրաստանը քննարկել են Կովկասում անվտանգության հարցերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

«Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, դրանց թվում՝ Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը»,- նշել են Պետքարտուղարությունում։

«Արդյունավետ հեռախոսազրույց եղավ Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք ընդգծեցինք մեր գործընկերության վերականգնման և Վրաստանի՝ որպես Հարավային Կովկասում ուժեղ գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը։ Մենք հանձնառու ենք վրաց-ամերիկյան կապերի ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության խթանմանը»,- նշել է Կոբախիձեն։

Leave a Comment