Իսպանիայի ֆուտբոլի մրցավարական կոմիտեն մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը՝ կապված Լա լիգայի 29-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում (3-2) կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հեռացման հետ։
Բողոքարկման հանձնաժողովը եզրակացրել է, որ «Ռեալի» կողմից ներկայացված ապացույցների բազան բավարար չէ ֆուտբոլիստի մեկխաղյա որակազրկման նախնական որոշումը բեկանելու համար: Այսպիսով, ուրուգվայցի կիսապաշտպանը ստիպված կլինի բաց թողնել Լա լիգայի 30-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Ռեալն» արտագնա խաղում ուժերն է չափելու «Մալյորկայի» հետ:
Վալվերդեն ուղիղ կարմիր քարտ էր ստացել մադրիդյան դերբիի 77-րդ րոպեին՝ հյուրերի ֆուտբոլիստ Ալեքս Բաենայի նկատմամբ թիկունքից կատարած խախտման համար: Հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն պաշտոնական արձանագրության մեջ նշել էր, որ խաղացողը հեռացվել է գնդակից հեռու գտնվելու դրվագում մրցակցին անհամաչափ ուժի կիրառմամբ հարվածելու պատճառով: