ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը

Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որ արաբական պետությունները ծածկեն Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ԱՄՆ նախագահն այդ գաղափարի մասին ապագայում հավանաբար ավելի շատ կխոսի:

Սրա նախադեպը կա․ 1990-ականների Պարսից ծոցի պատերազմում արաբական պետությունները հոգացել են ամերիկյան ռազմական ծախսերի զգալի մասը։

Հինգ արաբական երկրներ (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ և Սաուդյան Արաբիա) արդեն իսկ թույլատրել են ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքը և ռազմաբազաները Իրանի դեմ գործողությունների համար։

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ճնշում են գործադրում Վաշինգտոնի վրա՝ ուժեղացնելու հարվածները Իրանի ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Պենտագոնն արդեն հարցում է ներկայացրել ավելի քան 200 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման համար՝ Իրանի դեմ ռազմական արշավը շարունակելու նպատակով։ 

Թրամփի վարչակազմն այս քայլը դիտարկում է որպես դաշնակիցների միջև «բեռի բաշխման» ռազմավարության մաս, հատկապես այն պայմաններում, երբ Իրանի հարձակումները վնասում են հենց այդ տարածաշրջանի երկրների տնտեսությանը: 

Leave a Comment