Իսրայելն առաջին անգամ հարձակվել է Լիբանան դիրքերի վրա. կա զոհ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իսրայելն առաջին անգամ հարձակվել է Լիբանան դիրքերի վրա. կա զոհ

Լիբանանի զինված ուժերը հայտնել են, որ երկրի հարավում գտնվող անցակետի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է մեկ զինվոր, վիրավորվել՝ հինգը։

Լիբանանյան բանակի աղբյուրի փոխանցմամբ՝ սա պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի կողմից բանակի դիրքերին ուղղված առաջին հարվածն է։

Միևնույն ժամանակ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հրապարակել է պատերազմի ընթացքում զոհվածների և վիրավորների թվի վերաբերյալ տվյալներ։ Այն հայտնում է, որ զոհվել է 1247 և վիրավորվել՝ 3680 մարդ։ Լիբանանյան վիճակագրության համաձայն՝ 1.2 միլիոն մարդ տեղահանվել է։

Leave a Comment