Արսեն Թորոսյանն այսօր այցելել է արտապատվիրակված ծառայություններ մատուցող` երեխաների զարգացման և տարեցների ցերեկային կենտրոններ


Հասարակություն


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է ԱՍՀ նախարարության կողմից Երևանում արտապատվիրակված ծառայություններ մատուցող «Փրկություն» ՀԿ, ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ «Խատուտիկ» երեխաների զարգացման և տարեցների ցերեկային կենտրոններ։


Նախարարը շրջել է կազմակերպությունների տարածքներով, ծանոթացել վերջիններիս գործունեությանը․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին և երեխաներին տրամադրվող ծառայությունների ընթացքը, առկա խնդիրներն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։  

Նախարար Թորոսյանն անդրադարձել է խոցելի խմբերին տրամադրվող ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման կարևորությանը՝ ընդգծելով, որ պետության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցությունն առանցքային դեր ունի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։ 


Նախարարը նաև նշել է, որ ծառայությունների մշտադիտարկումն ու որակի գնահատման մեխանիզմների կատարելագործումն անհրաժեշտ նախապայմաններ են՝ ոլորտային բարեփոխումներ իրականացնելու և շահառուների կարիքներին առավել հասցեական արձագանքելու համար։


Leave a Comment