Ապրիլի 1-ի գիշերը պլազմայի ամպը կարող է դիպչել Երկրին

Ապրիլի 1-ի գիշերը պլազմայի ամպը կարող է դիպչել Երկրին

Արևի վրա գրանցված հզոր բռնկման հետևանքով արտանետված պլազմայի ամպը կարող է մոտ օրերս հասնել Երկիր և առաջացնել մագնիսական խանգարումներ։ Նախնական հաշվարկներով՝ այն կարող է մեր մոլորակին հասնել ապրիլի 1-ի գիշերը։

Գիտնականների փոխանցմամբ՝ Արևից դուրս նետված պլազմայի ամպը առաջացել է ամենաբարձր՝ X դասի բռնկումից, որը գրանցվել է որպես X1.5 հզորության բռնկում։ Արագ կազմված առաջին մոդելավորումը ցույց է տալիս սահմանային իրավիճակ․ հիմնական սցենարի համաձայն՝ պլազմայի ամպը կարող է միայն եզրով դիպչել Երկրին ապրիլի 1-ի գիշերը։ Այդ դեպքում մեր մոլորակը արևային նյութի ազդեցության գոտում կարող է գտնվել մոտ 2-3 օր։ Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ նույնիսկ շատ փոքր շեղումը կարող է փոխել իրավիճակը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment