Երեկ՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 32-ամյա Հովսեփ Հ․-ն իր վարած մետաղի ջարդոնով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: