Ռուսաստանը չի վարում բանակցություններ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։
«Առաջին հերթին ուզում եմ ընդգծել՝ մենք ոչ մեկին որևէ կոնցեսիա փոխանցելու մտադրություն չունենք։ Բացի այդ, պաշտոնական մակարդակում մեր հայ գործընկերները մեզ հետ նման հարցեր չեն քննարկել», — նշել է նա «РИА Новости»-ի հետ զրույցում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանին առաջարկել է քննարկել երկաթուղային կոնցեսիան «երրորդ բարեկամ կողմին» վաճառելու հնարավորությունը։