30 մարտի 2026 – 17:59 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների թվում է: Ռուսաստանի Պրեմիեր լիգան հրապարակել է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուների ցուցակը։
Մարտին նա մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, հայտնում է Factor.am-ը:
Մրցանակին հավակնող մյուս ֆուտբոլիստների թվում են Ջոն Կորդոբան («Կրասնոդար», 4 խաղ, 5 գոլ), Ալեքսանդր Սոբոլևը («Զենիթ», 4 խաղ, 3 գոլ, 1 ասիստ), Դմիտրի Վորոբյովը («Լոկոմոտիվ», 4 խաղ, 2 գոլ, 3 ասիստ), Մաքսիմ Սամորոդովը («Ախմատ», 4 խաղ, 2 գոլ, 2 ասիստ), Կոնստանտին Տյուկավինը («Դինամո», 4 խաղ, 2 գոլ, 2 ասիստ) և Էզեկյել Բարկոն («Սպարտակ», 4 խաղ, 1 գոլ, 3 ասիստ)։
Հաղթողը կորոշվի ՌՊԼ-ի լեգենդների, «Մատչ Պրեմիեր» հեռուստաալիքի փորձագետների և երկրպագուների քվեարկության արդյունքներով։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։