Հայաստան-Բելառուս հանդիպման 63-րդ րոպեին ազգային թիմի կազմում իր պաշտոնական նորամուտն է նշել Ֆինն Գերագուսյանը՝ փոխարինման դուրս գալով և փորձելով ակտիվություն մտցնել առջևի գծում։
Հայ ֆուտբոլիստի առաջին հանդիպումն ազգային թիմի մարզաշապիկով աննկատ չի մնացել նրա ներկայացրած ակումբի կողմից։
Անգլիական «Սանդերլենդի» մամուլի ծառայությունը պաշտոնական էջերում անդրադարձել է այս իրադարձությանն ու շնորհավորել ֆուտբոլիստին.
«Այսօր կայացած Բելառուսի դեմ ընկերական խաղում Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում: Շնորհավո՛ր, Ֆինն»,- գրված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
🇦🇲 Finn Geragusian made his Armenia debut in this afternoon’s friendly against Belarus!
Congratulations, Finn! 👏 pic.twitter.com/Pz6laVzmaT
— SAFC Academy (@AcademyOfLight) March 29, 2026