Իրանի ղեկավարությունը գործնականում պառակտված է․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը գործնականում պառակտված է, և Թեհրանի իշխանության բարձրագույն էշելոններում որոշ մարդիկ պատրաստ են երկխոսություն սկսել Վաշինգտոնի հետ։

Ռուբիոն նշել է, որ Իրանի իշխանական վերնախավի ներսում առկա տարաձայնություններն ազդում են երկրի կառավարման և որոշումների կայացման վրա:

«Ակնհայտ է, որ կան մարդիկ, ովքեր մեզ հետ խոսում են այնպես, ինչպես նախկինում Իրանը կառավարողները չէին խոսում»,-ABC News-ի ուղիղ եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն հրաժարվել է նշել, թե Իրանում կոնկրետ ում հետ են շփվում։ «Չեմ ասելու, թե ովքեր են այդ մարդիկ, քանի որ, հավանաբար, այդ մարդկանց համար խնդիրներ կծագեն », -ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Եթե Իրանում իշխանության մեջ նոր մարդիկ լինեն, ովքեր ավելի ողջամիտ պատկերացում ունեն ապագայի մասին, լավ կլինի մեզ համար, նրանց համար, աշխարհի համար։ Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ լինենք հնարավորությանը, գուցե նույնիսկ հավանականությանը, որ ամեն ինչ այդպես չի դասավորվի», — հավելել է Ռուբիոն։

Leave a Comment