ԱՄՆ-ի Լենդովեր քաղաքում կայացած ընկերական հանդիպումում Ֆրանսիայի ազգային հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ է տարել Կոլումբիայի ընտրանու նկատմամբ:
Ֆրանսիացիների կազմում գերազանց խաղ է ցուցադրել 20-ամյա Դեզիրե Դուեն՝ դառնալով դուբլի հեղինակ: Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Մարկուս Թյուրամը, ով նաև դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Կոլումբիացիների կազմում միակ գնդակը խփել է Խամինտոն Կամպասը: