Հայտարարելով, թե պետության սահմաններից դուրս հայրենիք չկա, նպաստում են պետության լուծարմանը․ Արման Աբովյան

Ներկա իշխանությունը պետությունը դիտարկում է որպես աշխատելու տեղ. «ՀՀ անվտանգային, պաշտպանական ու իրավական ոլորտների մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասել է վերլուծաբան Արման Աբովյանը։

«Եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, պետք է հասկանալ, որ լուծման եղանակ չենք կարող ձևավորել, եթե չունենանք երաշխավորված խաղաղություն։ Պետք է շեշտը դնենք և՛ ներքին, և՛ արտաքին սպառնալիքների վրա»,-ասել է նա։

Աբովյանի խոսքով՝ վերջին շրջանում իշխանությունը կատաղի հերքում է երաշխավորված խաղաղությունը` անվանելով այն «օձիք պետության վզին»։

«Իսկ ո՞ւմ է ձեռնտու, որ երկիրը չունենա երաշխավորված խաղաղություն․ միայն այն պետություններին, որ ունեն հավակնություն մեր հայրենիքի հանդեպ։Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են երկրի անվտանգության համար, անում են ամեն ինչ այդ անվտանգությունը քայքայելու համար»,-ասել է Աբովյանը։

Գործչի խոսքով՝  յուրաքանչյուր մարդ, որ հայտարարում է, թե պետության սահմաններից դուրս հայրենիք գոյություն չունի, նպաստում է պետության լուծարմանը։

Leave a Comment