Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ բանակցություններ է վարում նոր և ավելի խելամիտ վարչակարգի հետ՝ Իրանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այս մասին ԱՄՆ-ը նախագահը գրառում է արել Truth սոցցանցի իր էջում։
«ԱՄՆ-ն լուրջ բանակցություններ է վարում նոր ու ավելի խելացի ռեժիմի հետ՝ Իրանում մեր ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Մեծ առաջընթաց է գրանցվել, բայց եթե որևէ պատճառով շուտով համաձայնության չհասնենք, և եթե Հորմուզի նեղուցը անմիջապես բաց չլինի բիզնեսի համար, մենք կավարտենք մեր ներկայությունն Իրանում՝ ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին»,- գրել է Թրամփը։
