Չինաստանը կարգելի մահացածների թաղումը դատարկ բնակարաններում

Չինաստանի իշխանությունները կարգելեն թաղումները բարձրահարկ շենքերի դատարկ բնակարաններում, հաղորդում է Financial Times-ը։

«Չինաստանը խստացնում է այն ընտանիքների դեմ պայքարը, որոնք նախընտրում են իրենց մահացածներին թաղել բարձրահարկ շենքերի դատարկ բնակարաններում, գերեզմանատան հողամասերի համար վճարելու փոխարեն: Այս պրակտիկան արգելող նոր օրենքը ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրը», – նշվում է հրապարակման մեջ:

Ըստ Financial Times-ի՝ մահացածների հիշատակը հավերժացնող բնակարանները գերեզմանատներից ավելի մատչելի տարբերակ են դարձել։ Թերթը նաև հաղորդում է, որ գերեզմանատների համար հողամասերի արժեքը գործնականում անհասանելի է դարձել։

Leave a Comment