
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջել է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով նրա հայտարարությանը։ «1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիական բնակչության սպանությունները՝ իրենց ազգային և կրոնական պատկանելության համար, ինչպես նաև «ցեղասպանության» հանցագործությունները, ցավոք, միջազգային մակարդակով դեռևս արդարացի գնահատական չեն ստացել։
Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն այս կապակցությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։