Պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 30-ի հերթական նիստի օրակարգում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած՝ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության մասին հարցն էր: Iravaban.net-ը տեղեկանում է ԱԺ-ից։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ խմբակցության նախաձեռնությամբ հարցի վերաբերյալ ապրիլի 2-ին հրավիրվելու են խորհրդարանական լսումներ եւ հնարավոր է, որ լսումների արդյունքում իրենք ստիպված լինեն լրամշակել ԱԺ հայտարարության տեքստը:

Հայկ Մամիջանյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Leave a Comment