Երբ Քոչարյանին բացառելու մասին հայտարարեցին բոլորը, իսկ որոշ ուժեր սկսեցին հեգնանքով գրազ գալ, Վիկտորի գրասենյակը սսկվեց. Մալյան


Քաղաքականություն


Վիկտոր Սողոմոնյանը իր պատրոնին զավեշտալի վիճակի մեջ է դրել: Նախ տեղեկացնեմ, որ Վիկտորի հրահանգով տելեգրամ ալիքները երեկվանից հարձակվել են Առավոտի խմբագիր Արամ Աբրահամյանի ուղղությամբ: Պատճառը, որ պարոն Աբրահամյանը համարձակվել է սեփական կարծիք ունենալ Քոչարյանի առաջադրման մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մալյանը:

«Երկրորդ՝ էպիզոդը ավելի զվարճալի է: Ինչպես գիտեք, Նիկոլը և Քոչարյանը համատեղ ուժերով տարածում էին մի բլեֆ, ըստ որի իբր ընտրությունների մասնակից ուժերը վերջում իրենց ձայները տալու են Քոչարյանին: Քաղաքական բոլոր ուժերը վերջին օրերին պաշտոնապես բացառեցին Քոչարյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հեռանկարը: Դա Վիկտորի հերթական խայտառակ տապալումն էր: Ինչևէ, բանը դրանով չսահմանափակվեց: Երեկ «Ուժեղ Հայաստանից» Նիկոլ-Քոչարյան զույգը ստացավ իրոք ուժեղ հարված: Նարեկ Կարապետյանը հրապարակային գրազի առաջարկ արեց Քոչարյանի վարչապետությունը բացառելով:
Սա ըստ էության անվերականգնելի հարված էր պարտված Քոչարյանին և նրան ասպարեզում պահող նիկոլի համար:

Հիշեցնեմ, որ Վիկտոր Սողոմոնյանի հիստերիան ու նրան այս հրապարակային դասերը սկսվեցին այն պահին, երբ Քոչարյանի աջակից տելեգրամ ալիքները Վիկտորի հրահանգով հարձակվել էին Գոհար Մելոյանի վրա, ով հարցազրույցում ընդամենը ասել էր, որ Քոչարյանին վարչապետ չեն ընտրելու:
Երբ Քոչարյանին բացառելու մասին հայտարարեցին բոլորը, իսկ որոշ ուժեր սկսեցին հեգնանքով գրազ գալ, Վիկտորի գրասենյակը սսկվեց»:


Leave a Comment