«Իրանում մահապատժի են ենթարկել հունվարյան անկարգությունների երկու կազմակերպիչների»


Միջազգային


Իսլամական Հանրապետությունում մահապատժի եէ ենթարկվել հունվարյան անկարգությունների երկու մասնակից, որոնք կապված են «Մոջահեդին-է Խալք» ահաբեկչական խմբավորման հետ։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչությունների կազմակերպման համար, այդ թվում՝ Թեհրանում նռնականետի կիրառմամբ զինված հարձակման համար: Առավոտյան դատապարտյալները կախաղան են բարձրացվել։

Հիշեցնենք, որ Իրանում անկարգությունները սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ռիալի կտրուկ անկման պատճառով։


Leave a Comment