Էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի քննության վերաբերյալ առցանց քննարկում կկայանա

Էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի քննության վերաբերյալ առցանց քննարկում կկայանա

30 մարտի 2026 – 14:08 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Արմենպրես գործակալության ուղիղ եթերում անցկացվելու է վեբինար-հարցուպատասխան՝ նվիրված 9-րդ դասարանի ավարտական քննությունը էսսեի ձևաչափով կազմակերպելուն։ Միջոցառման ընթացքում պատասխաններ են տրվելու ինչպես նախապես ստացված, այնպես էլ ուղիղ եթերի ընթացքում ներկայացվող հարցերին։

Վեբինարի բանախոսներն են լինելու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանը, ինչպես նաև ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։

Վեբինարի ուղիղ հեռարձակմանը հնարավոր է հետևել ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Արմենպրես գործակալության յութուբյան հարթակում։

Leave a Comment