Ծանրամարտի ԵԱ-ին մասնակցող ՀՀ հավաքականների կազմերը հայտնի են

Ծանրամարտի ԵԱ-ին մասնակցող ՀՀ հավաքականների կազմերը հայտնի են

30 մարտի 2026 – 14:25 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ծանրամարտի ներկայացուցիչները մասնակցելու են Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականների վերջնական կազմերը։

Կանանց հավաքականում ընդգրկվել են՝ 53 կգ քաշային կարգում՝ Տանզելա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան, 58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, 77 կգ՝ Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան, 86 կգ՝ Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան, իսկ +86 կգ-ում՝ Տաթև Հակոբյան։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։

Տղամարդկանց հավաքականում ընդգրկվել են՝ 60 կգ՝ Գառնիկ Չոլաքյան, 71 կգ՝ Գոռ Սահակյան, 79 կգ՝ Մարտին Պողոսյան, 88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան, 94 կգ՝ Արա Աղանյան, 110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան, իսկ +110 կգ քաշային կարգում՝ Վարազդատ Լալայան։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը։

Leave a Comment