Թուրքիայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել «Թակիր իմ դուռը» հայնտի հետուստասերիալի դերասանուհի՝ Հանդե Էրչելի շուրջ։ Ստամբուլի դատախազությունը մարտի 25-ին նրա նկատմամբ ձերբակալության որոշում է կայացրել և հայտարարել նրան հետախուզման մեջ՝ արգելված նյութերի գործով։
Հարցաքննության ընթացքում Հանդե Էրչելը հայտարարել է, որ երբեք չի օգտագործել թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր։ Նրա պաշտպանությամբ հանդես է եկել նաև նախկին սիրելին՝ միլիարդատեր Հաքան Սաբանջը։ Նա նշել է. «Ես ինքս երբեք կյանքում թմրանյութ չեմ օգտագործել և նույնիսկ չեմ գտնվել այն վայրերում, որտեղ դրանք եղել են։ Ես ճանաչում եմ Հանդե Էրչելին։ Նա երբեք իմ ներկայությամբ թմրանյութ չի օգտագործել»։
Ազատ արձակվելուց հետո դերասանուհին փաստաբանների խորհրդով հրաժարվել է շփվել մամուլի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք՝ վերջին ամիսներին Թուրքիայում անցկացվում են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ։ Նախկինում հաղորդվել էր Ստամբուլում մի քանի տասնյակ անձանց՝ այդ թվում հայտնի դերասանների, հեռուստահաղորդավարների և բլոգերների ձերբակալության մասին։
