Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք թեմաների շուրջ և համաձայնել է երեք ամսով երկարաձգել գազի մատակարարման պայմանագիրը՝ ամենաշահավետ գներով։
«Ես հենց նոր ավարտեցի Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը դեղորայքի, դեղագործական արտադրանքի, պատվաստանյութերի և մեր երկրում իրականացվող նախագծերին ռուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ։ Մենք քննարկեցինք բառացիորեն բոլոր ոլորտները։ Մենք ստացանք գազի պայմանագրի եռամսյա երկարաձգում՝ շատ բարենպաստ պայմաններով», – լրագրողներին ասել է Վուչիչը։