ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 54-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության բաժին

Տավուշի մարզի գումարտակի պարեկները մարտի 26-ին ծառայություն իրականացնելիս Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 54-ամյա վարորդը ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ 54-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին։ Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Leave a Comment