Իրանի խորհրդարանը նախատեսում է Հորմուզի նեղուցի համար նոր ռեժիմ սահմանել, որի համաձայն Իրանը կապահովի անվտանգությունը և կգանձի անցման համար վճար, հայտարարել է խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդին։
«Խորհրդարանի հաստատման համաձայն՝ նեղուցում կհաստատվի նոր ռեժիմ», – Բորուջերդիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։
Պատգամավորը նշել է, որ առանց Իրանի թույլտվության, նավերին չի տրամադրվի տարանցիկ իրավունք Հորմուզի նեղուցով։ Իսլամական Հանրապետությունը կապահովի նավերի անվտանգությունը և կգանձի տարանցիկ վճարները։