
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանից գրեթե 1000 ֆունտ ուրանի առգրավման նպատակով ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը, հայտնում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։
Պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը որոշում չի կայացրել այս գործողությունն իրականացնելու վերաբերյալ։ Սակայն, ըստ աղբյուրների, Թրամփն ընդհանուր առմամբ բաց է այս գաղափարի համար, քանի որ դա կարող է օգնել հասնել նրա գլխավոր նպատակին՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ Պենտագոնի ցանկացած նախապատրաստություն չի նշանակում, թե նախագահը որոշում է կայացրել։
Պենտագոնը չի արձագանքել հրապարակմանը, իսկ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։