Կայացել է «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը

Կայացել է «Առաջարկ Հայաստանին» համակարգող խոր...

Գագիկ Ծառուկյանը գրել է․

Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը։

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը վերկուսակցական հարթակ է, որը միավորում է տարբեր մտածողություններ, փորձ ու տեսակետներ։ Այստեղ յուրաքանչյուր միտք կարևոր է, յուրաքանչյուր կարծիք՝ լսելի ու արժեքավոր։

Քննարկումների, առաջարկների ու համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել է ծրագիր, որը ծնվել է մարդկանցից և ուղղված է նրանց արժանապատիվ կյանքի ապահովմանը։

Առաջիկայում թիմի անդամներն ու խորհրդանշական գնացքը շրջելու են հանրապետության բոլոր մարզերում՝ յուրաքանչյուր համայնք հասցնելով մեր հայրենակիցների մասնակցությամբ ձևավորված լուծումները։

Leave a Comment