Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը ծանրամարտի Եվրոպայի առաջնության համար

Ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, արդեն հաստատվել են Հայաստանի կանանց և տղամարդկանց ազգային հավաքականների կազմերը, որոնք կմասնակցեն ստուգատեսին:

Ստորև ներկայացնում ենք մեր ընտրանիների հայտացուցակներն ըստ քաշային կարգերի.

Կանանց հավաքական

  • 53 կգ՝ Տանզելա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան
  • 58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
  • 77 կգ՝ Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան
  • 86 կգ՝ Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան
  • +86 կգ՝ Տաթև Հակոբյան

Մարզչական շտաբ.

Հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը:

Տղամարդկանց հավաքական

  • 60 կգ՝ Գառնիկ Չոլաքյան
  • 71 կգ՝ Գոռ Սահակյան
  • 79 կգ՝ Մարտին Պողոսյան
  • 88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան
  • 94 կգ՝ Արա Աղանյան
  • 110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան
  • +110 կգ՝ Վարազդատ Լալայան

Մարզչական շտաբ.

Հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը:

Leave a Comment