Մոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսել

Մոսկվան բրիտանացի լրտեսի է հայտնաբերել և արտաքսել

Ռուսական ԱԴԾ-ն Մոսկվայում Միացյալ Թագավորության դեսպանատանը հայտնաբերել է բրիտանացի լրտեսի։ Այս մասին գրում ռուսական «ՌԻԱ»-ն։ 

Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Յանսե վան Ռենսբուրգ Ալբերտուս Գերարդուսը դիվերսիոն հետախուզական գործունեություն է ծավալել և փորձել է գաղտնի տեղեկություններ ձեռք բերել ռուս տնտեսական փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ։

Նրան հրամայվել է երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանը։ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն

Գնահատեք հոդվածը

Leave a Comment