Թրամփը հայտարարել է Իրանի հետ ուղիղ և անուղղակի բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցում է ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի ձևաչափերով։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Կարող եմ միայն ասել, որ բանակցություններում ամեն ինչ բավական լավ է ընթանում, սակայն Իրանի դեպքում երբեք չգիտես, որովհետև մենք նրանց հետ բանակցում ենք, հետո հաճախ ստիպված ենք լինում դիմել կոշտ քայլերի», – նշել է ԱՄՆ նախագահը։

Նրան նաև հարց է ուղղվել, թե արդյոք Իրանը պատասխանել է Վաշինգտոնի ներկայացրած 15 կետից բաղկացած հրադադարի առաջարկին։ Թրամփի խոսքով՝ Իրանը արձագանքել է, սակայն մանրամասներ չի ներկայացրել՝ միայն նշելով, որ ծրագրի որոշ կետերի շուրջ կողմերը մոտեցումներ ունեն։

Leave a Comment