Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հայտարարում են, որ Հարավային Լիբանանի Ադչիտ Ալ Քուսեյր քաղաքում գտնվող ՅՈՒՆԻՖԻԼ-ի դիրքերում արկի պայթյունի հետևանքով խաղաղապահ է զոհվել, իսկ մյուսը ծանր վիրավորվել է։

«Ոչ ոք երբեք չպետք է զոհաբերի իր կյանքը՝ ծառայելով խաղաղության գործին», — գրում է ՅՈՒՆԻՖԻԼ-ը X-ի էջում արված հայտարարության մեջ։

Կազմակերպությունը հայտարարում է, որ չգիտի արկի ծագումը և հետաքննություն է սկսել։

Leave a Comment