Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը

Իրանի խորհրդարանը լրջորեն քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) դուրս գալու հարցը, հայտարարել է խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդին։

«Խորհրդարանը լրջորեն քննարկում է հարցը՝ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրո՞վ, թե՞ առանց դրա։ Այսինքն՝ ենթադրվում է, որ մենք չենք լինի միջազգային պայմանագրի անդամ, պարտավոր չենք լինի միջուկային գործունեություն ծավալել բացառապես խաղաղ նպատակներով և չձգտել մշակել ատոմային ռումբ», – Բորուջերդիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական ​​հեռարձակողը։

Leave a Comment