CNN. ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականները քննարկել են Իրանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ հետագա քայլերը

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը և Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրը մարտի 29-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Իրանի պաշտպանական արդյունաբերության դեմ հետագա քայլերը, հաղորդում է CNN-ը։

Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելում, որին մասնակցել են նաև Իսրայելի այլ զինվորական պաշտոնյաներ։

Ինչպես նշում է հրատարակությունը, «հանդիպման հիմնական թեման Իրանի դեմ պատերազմն էր և իրանական զենքի արտադրությունը դադարեցնելու ջանքերը»։

Leave a Comment