Shafaq News. Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​հաստատությունները նոր հարձակումների են ենթարկվել

Shafaq News-ի փոխանցմամբ՝ Իրաքում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնը, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ, և Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը ենթարկվել են հարձակման:

Կայքի տվյալներով՝ հյուպատոսության վրա հարձակված անօդաչու թռչող սարքը հաջողությամբ խոցվել է, և վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Վերջին մի քանի ժամվա ընթացքում Բաղդադի օդանավակայանի մոտ ևս մի քանի անօդաչու թռչող սարքեր են որսացվել: Կայքը դեռևս որևէ տեղեկատվություն չի տրամադրել հարձակումների հետևանքների մասին:

Leave a Comment