Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունն ավարտված և ամփոփված է։ Վարչապետը հայտնել է, որ գլխավորում է կուսակցության ցուցակը և կուսակցության վարչապետի թեկնածուն է։
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու եւ ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։