Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել իրանական նավթի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որ Վաշինգտոնը վերահսկողություն ստանձնի Իրանի նավթարդյունաբերության նկատմամբ։ Նա այս մասին հայտարարել է Financial Times-ին տված հարցազրույցում։

Իրանի մասին խոսելով՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ ինքը «կնախընտրեր վերցնել նավթը»։

«Անկեղծ ասած, ես ամենից շատ կցանկանայի վերցնել նավթը Իրանից, բայց ԱՄՆ-ում որոշ հիմար մարդիկ ասում են, թե ինչո՞ւ եք դա անում։ Բայց նրանք հիմար են», – հավելել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։

Մարտի 26-ին կառավարության նիստում ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ իրանական նավթի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը համարում է հնարավոր տարբերակներից մեկը։

Leave a Comment