«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20:00-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի բարեկամներ, «Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում։ Մասնակիցների գրանցումը՝ կցված QR կոդով։ Բոլորիդ սպասում ենք»,-գրել է վարչապետը: