
Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության պայմաններում Հռոմի պապ Լևոն XIV-ը կոշտ ուղերձ է հղել՝ դատապարտելով պատերազմն ու դրա մասնակիցներին։
Վատիկանում Ծաղկազարդի կապակցությամբ ելույթ ունենալով՝ պապը հայտարարել է, որ Աստված մերժում է պատերազմներ սկսող և «արյունով թաթախված ձեռքեր» ունեցող առաջնորդների աղոթքները։ Նրա խոսքերը մեկնաբանվում են որպես անուղղակի քննադատություն Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել հակամարտությանը ներգրավված կողմերի հասցեին։
«Սա մեր Աստվածն է՝ Հիսուսը՝ խաղաղության թագավորը, որը մերժում է պատերազմը, և ոչ ոք չի կարող օգտագործել նրան պատերազմը արդարացնելու համար»,-ասել է նա։
Պապը նաև ընդգծել է, որ Աստված չի լսում պատերազմ մղողների աղոթքները՝ մեջբերելով Աստվածաշնչից․ «Թեև շատ աղոթքներ անեք, ես չեմ լսի. ձեր ձեռքերը լի են արյունով»։
Նրա հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ տարածաշրջանում հակամարտությունը շարունակում է սրվել։