Ինչու չի աշխատում RoadPolice բոտը

Ինչու չի աշխատում RoadPolice բոտը

Տևական ժամանակ է՝ Roadpolice տելեգրամյան բոթը կա՛մ չի աշխատում, կա՛մ աշխատում է խափանումներով։ Սա վարորդների դժգոհությունն է հարուցել։ Տելեգրամյան այս բոթը ստեղծվել էր որպես այլընտրանքային հարթակ, որի միջոցով վարորդները կարող են տեղեկանալ իրենց կողմից արված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, դրանց հետևանքով նշանակված վարչական տույժերի մասին։

Այս հարթակը գործարկվել է դեռ 2017 թվականի հունիսից։ Նշենք, որ ալիքին 42 հազարից ավելի մարդ կա գրանցված։ «ՎԱՐՈՐԴԻ ԸՆԿԵՐ» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը նշում է՝ տելեգրամյան ալիքը ժամանակ առ ժամանակ աշխատում է։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment