Իրանի բանակը հայտնել է Հորդանանում ԱՄՆ Էլ Ազրակ բազային հարվածելու մասին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի Իսլամական Հանրապետության բանակն իր 47-րդ հայտարարության մեջ հայտնել է, որ անօդաչոներով հարվածել է Հորդանանում ԱՄՆ բանակի Էլ Ազրակ բազայի սարքավորումների պահեստին և ճամբարին. հայտնում է IRNA-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ձեր քաջարի որդիներն այսօր վաղ առավոտից անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Հորդանանի Էլ Ազրակ բազայում ԱՄՆ ահաբեկչական բանակի նյութատեխնիկական ապահովման պահեստին և ուժերի տեղակայման վայրերին»,- ասված է ԻԻՀ բանակի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հորդանանի Էլ Ազրակ բազան, որն ունի զգալի սարքավորումներ և մեծաթիվ անձնակազմ, համարվում է տարածաշրջանի կարևորագույն ռազմական կենտրոններից մեկը և առանցքային բազա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment