Վաղարշակ Հակոբյանը զբաղեցրել է ՔՊ ընտրական 50 հոգիանոց ցուցակի 50-րդ տեղը

Ինչպես արդեն տեղեկացրել է Իրավաբան.net «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկության արդյունքները՝ բոլոր քվեաթերթիկների հաշվարկմամբ։  Ցուցակի առաջին հիսունյակի ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. Փաշինյան Նիկոլ Վովայի- 933
  2. Միրզոյան Արարատ Սամվելի- 853
  3. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի- 842
  4. Պապոյան Գևորգ Հարությունի- 806
  5. Ռուբինյան Ռուբեն Կարապետի- 782
  6. Ավանեսյան Անահիտ Թորգոմի- 780
  7. Ալեքսանյան Վահագն Հովիկի- 777
  8. Հարությունյան Արայիկ Էդուարդի- 766
  9. Կոնջորյան Հայկ Արսենի- 747
  10. Թորոսյան Արսեն Գևորգի- 745
  11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի- 717
  12. Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի- 696
  13. Գալյան Սրբուհի Հովհաննեսի- 682
  14. Ղազարյան Ալխաս Աղաբեկի- 679
  15. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի- 646
  16. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի- 642
  17. Մակունց Լիլիթ Կամոյի- 622
  18. Հակոբյան Հասմիկ Արմենի- 613
  19. Խաչատրյան Արմեն Էդմոնդի- 604
  20. Մկրտչյան Արեն Միքայելի- 602
  21. Հովհաննիսյան Արթուր Ղարիբի- 585
  22. Գաբրիելյան Վիլեն Կարենի- 580
  23. Մանավազյան Արուսյակ Լևոնի- 557
  24. Եղոյան Արման Աշոտի- 548
  25. Սանոսյան Գնել Հենզելի- 542
  26. Ղազարյան Սոնա Արայի- 539
  27. Միքայելյան Սասուն Մեխակի- 512
  28. Գաբրիելյան Սիսակ Արմենի-509
  29. Ավինյան Տիգրան Արմենի- 502
  30. Թունյան Բաբկեն Էդիկի- 500
  31. Լևոնյան Լևոն Գագիկի- 499
  32. Բաթոյան Զարուհի Վալերիանի- 498
  33. Բաղդասարյան Նազելի Հրաչի- 490
  34. Գասպարյան Տաթևիկ Մաթևոսի- 483
  35. Վարդանյան Արաքսյա Պողոսի- 477
  36. Հայրապետյան Մխիթար Իոսիֆի- 458
  37. Հարությունյան Քնարիկ Համլետի- 451
  38. Գրիգորյան Նարեկ Հարազատի- 443
  39. Փամբուխչյան Արմեն Սոկրատի- 441
  40. Դավոյան Արփինե Հրահատի- 409
  41. Սիմիդյան Հակոբ Կարապետի- 405
  42. Սարգսյան Գարիկ Մնացականի- 404
  43. Հովհաննիսյան Միլադա Մկրտչի- 390
  44. Ղալումյան Վահե Վոլոդյայի- 373
  45. Մովսիսյան Սերգեյ Լևիկի- 367
  46. Բադալյան Լուսինե Խաչիկի- 364
  47. Մինասյան Սարիկ Սամվելի- 355
  48. Բագրատյան Սերգեյ Պապաշի- 351
  49. Ղալումյան Հայկ Վոլոդյայի- 346
  50. Հակոբյան Վաղարշակ Սոսի-318

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Վաղարշակ Հակոբյանը հավաքել է318 ձայն և զբաղեցնել է 50 հոգիանոց ցուցակի 50-րդ տեղը։

Իրավաբան.net  ստորև ներկայացնում է Վաղարշակ Հակոբյանի կենսագրությունը.

Վաղարշակ Հակոբյանի կենսագրական տվյալները

Ծննդյան ամսաթիվ՝ 01.01.1991

Կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»

Խմբակցություն՝ 02.08.2021-ից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

Հանձնաժողովներ՝

  • 08.2021 – 30.08.2021՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
  • 08.2021-ից՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (Հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Կրթություն և գիտական գործունեություն

Ծնվել է 1991թ. հունվարի 1-ին Ծաղկաձորում։

2011թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ Թուրքագետ։

2013թ.՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։ Արևելագետ։

2016թ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու։ Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է։

Հասարակական և աշխատանքային գործունեություն

2012թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան»։

2015-2016թթ. դասավանդել է Երևանի ֆրանսիական քոլեջում և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում։

2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ սփյուռքի նախարարի օգնականը։

Պատգամավորական գործունեություն

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ)։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Իմ քայլը» խմբակցության անդամ։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։

Ամուսնացած չէ։

Այս մասին Իրավաբան.net  տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ՀՀ ազգային ժողովից։

Leave a Comment