Դիմոնայում պայթյուններ են որոտացել

Իսրայելի հարավում գտնվող Դիմոնա քաղաքում պայթյուններ են որոտացել. հայտնում է Pars Today-ը։

Իր հերթին Իսրայելի բանակի (ՑԱՀԱԼ) մամուլի ծառայությունը հայտնել է երկրի հարավի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։

Ըստ Times of Israel-ի, Իսրայելի հարավին Իրանի հասցրած վերջին հրթիռային հարվածի հետևանքով, որը չորրորդն էր կեսգիշերից ի վեր, տուժածներ չկան։

Ըստ ՑԱՀԱԼ-ի, հրթիռը, որի պատճառով Իսրայելի հարավում տագնապի ազդանշաններ են հնչել, ընկել է բաց տարածությունում։

Դիմոնայի մոտակայքում են գտնվում միջուկային ռեակտորը և միջուկային հետազոտությունների կենտրոնը, որոնք կապված են Իսրայելի միջուկային զենքի մշակման հետ։

Իրանի նախկին հարվածները Դիմոնային հանգեցրել էին մասշտաբային ավերածությունների, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։

Leave a Comment